Լրահոս

13.09.2011 12:36


Ժիրայր Սեֆիլյան. «Պե՛տք է գործել»

Ժիրայր Սեֆիլյան. «Պե՛տք է գործել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ Երրորդ հանրապետության կորուստները թվարկելու համար ժամանակը չի բավականացնի։ «Անկախության շրջանում մեր ունեցած կորուստների արդյունքն այսօրվա համատարած անբարօրությունն է, նյութապաշտությունը, անարդարությունը, մարդու արժանապատվության ոտնահարումն ամեն քայլափոխի և մարդկանց այլասերումը: Մերօրյա խորհրդանիշը ոսկե հորթն, է և տարեցտարի մեր ժողովրդի մի մասը՝ հիմնականում «քաղաքական էլիտա կոչեցյալը», առավոտից երեկո այդ ոսկե հորթին է երկրպագում»,–ասել է բանախոսը։  Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը ընդգծել է, որ Երրորդ հանրապետության վախճանի մասին պետք է մտածել այսօրվանից, որպեսզի այնպես չլինի, որ «համակարգի փլուզումից հայ ժողովուրդը մնա փլատակների տակ»: «Ժողովուրդը հղի է Չորրորդ հանրապետության ծնունդով, ուստի պե՛տք է գործել»,–շեշտել է Սեֆիլյանը։

Այս խորագրի վերջին նյութերը