Աշխարհ

03.10.2022 07:58


Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել երկրի գործող նախագահն ու նախկին նախագահը

Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել երկրի գործող նախագահն ու նախկին նախագահը

Բրազիլիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն երկրի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն և Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանին հղումով։

Նախագահական ընտրությունների առաջին փուլը Բրազիլիայում անցկացվել է հոկտեմբերի 2-ին, իսկ երկրորդը կանցկացվի հոկտեմբերի 30-ին։ Վերջին տվյալներով՝ հաշվարկվել է ձայների 97,45 տոկոսը։ Ներկա պահին առաջատարը երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան է, ում օգտին քվեարկել է ընտրողների 47,93 տոկոսը։ Նրան հաջորդում է Բրազիլիայի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուն՝ ձայների 43,63 տոկոսով։ Նախագահի մյուս թեկնածուները ստացել են չափազանց քիչ ձայներ, իսկ նրանցից ոմանք չեն ստացել քվեարկողների անգամ մեկ տոկոսի աջակցությունը։

Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուներից որևէ մեկի օգտին պետք է քվեարկեր ընտրողների 50 տոկոսից ավելին, ինչը նշանակում է, որ երկրի նախագահը կընտրվի երկրորդ փուլի արդյունքներով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը