Աշխարհ

24.10.2022 17:50


էկո շարժման անդամները շոկոլադե տորթերով հարվածել են Մեծ Բրիտանիայի թագավորի «դեմքին» (տեսանյութ)

էկո շարժման անդամները շոկոլադե տորթերով հարվածել են Մեծ Բրիտանիայի թագավորի «դեմքին» (տեսանյութ)

Վառելիքի չարաշահման դեմ պայքարող բրիտանական Just Stop Oil էկո շարժման անդամները հանրահայտ Մադամ Տյուսոյի թանգարանում շոկոլադե տոթերով հարվածել են Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի մոմե արձանի դեմքին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, տորթերով հարվածելուց հետո ակտիվիստները հանել են վերաշապիկները՝ ցույց տալով Just Stop Oil գրությամբ շապիկները: Այնուհետև նրանք փորձել են պատմել վառելիքի արդյունահանման՝ կլիմայի վրա ունեցած բացասական հետևանքների մասին:

Նշենք, որ Just Stop Oil էկո շարժման ակտիվիստները վերջին շաբաթների ընթացքում իրականացրել են տարբեր բողոքի ակցիաներ: Օրինակ՝ անցյալ շաբաթ նրանք լոլիկի մածուկ են լցրել Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» ստեղծագործության վրա, որը ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը