Քաղաքական

26.10.2022 11:22


ՔՊ-ն քառօրյան ավարտեց մեկ օրում. քվորում ապահովվեց միայն ընդմիջումից հետո

ՔՊ-ն քառօրյան ավարտեց մեկ օրում. քվորում ապահովվեց միայն ընդմիջումից հետո

Նախօրեին Ազգային ժողովում մեկնարկել էր հերթական քառօրյա նիստերը: Քառօրյայի օրակարգում ընդգրկված էր 27 հարց: Հոկտեմբերի 26-ին ԱԺ նիստը դեռ չմեկնարկած խորհրդարանը սկսեց քվեարկել նախօրեին քննարկված նախագծերը, բայց հենց առաջին օրինագծի քվեարկությունի առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց և նիստն ընդհատվեց:

Նշենք, որ քվեարկության էր դրվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Ընդմիջումից հետո ՔՊ-ն արագ-արագ իրար հետևից կողմ քվեարկեցին բոլոր նախագծերին: Կգան ժամը 16:30 կառավարության հետ հարց ու պատասխանի մասնակցելու:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը