Քաղաքական

26.10.2022 16:14


Հայ–ռուսական հարաբերություններում խնդիրներն անլուծելի չեն. Զատուլին

Հայ–ռուսական հարաբերություններում խնդիրներն անլուծելի չեն. Զատուլին

Հայ–ռուսական հարաբերություններում ծագող հարցերն անլուծելի չեն, դրանց լուծմանն են ուղղված տարբեր մակարդակների հանդիպումներն ու համաժողովները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Նրա փոխանցմամբ, օրերս Հայաստանում պետք է կայանա Լազարյան ակումբի նիստը «Հայ–ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով ։

«Ինչպես գիտենք, նախատեսվում է նախագահ Պուտինի հանդիպումը Ալիևի և Փաշինյանի հետ։ Հույս ունեմ, որ նման քննարկումը կհանդարտեցնի Հայաստանում գտնվողներին՝ ոչ միայն կառավարությանը, այլ նաև նրան սատարող ուժերին, նկատի ունեմ Հայաստանում արևմտյան դրամաշնորհներով ապրող բլոգերներին, որոնք կապի մեջ են ամերիկյան դեսպանատան, արևմտյան երկրների դեսպանատների հետ։ Բոլորը խելքի կգան ու կմտածեն՝ ինչն են ինչի հետ փոխում»,-հայտարարել է Զատուլինը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը