Աշխարհ

27.10.2022 08:07


Ինտերը հաղթեց և կխաղա ՉԼ փլեյ-օֆֆ փուլում, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ինտերը հաղթեց և կխաղա ՉԼ փլեյ-օֆֆ փուլում, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է Պլզենի «Վիկտորիային» և 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացել է միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ գլխի հարվածով դառնալով գոլի հեղինակ։ Ի դեպ, Չեմպիոնների լիգայում Մխիթարյանը վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2017 թվականին։

Առաջին կեսի վերջնամասում Էդին Ջեկոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը ,իսկ երկրորդ կեսում նաև դուբլ է ձևակերպել։ 86-րդ րոպեին էլ Ռոմելու Լուկակուն ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։

«Ինտերը» 5 խաղից հետո 10 միավոր է վաստակել և C խմբի մրցաշարային աղյուսակը 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Վիկտորիան» 0 միավորով վերջին տեղում է։ «Բարսելոնան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 4 միավոր ունի։

Տեսանյութը՝ այստեղ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը