Աշխարհ

27.10.2022 21:00


Քանյե Ուեսթի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում. Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է նրա մոմե արձանը

Քանյե Ուեսթի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում. Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է նրա մոմե արձանը

Մադամ Տյուսոյի թանգարանը ցուցադրությունից հանել է ռեփ կատարող, պրոդյուսեր և դիզայներ Քանյե Ուեսթի մոմե արձանը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Լոնդոնյան թանգարանի աշխատակիցները հանել են արձանն այն բանից հետո, երբ հյուրերից և այցելուներից բողոքներեն ստացվել:

Մադամ Տյուսոյի թանգարանի ներկայացուցիչը բացատրել է, որ արձանը ցուցադրությունից հանվել է, քանի որ ղեկավարությունն ականջալուր է հյուրերի և հանրության ցանկությանն առ այն, թե ում են նրանք ցանկանում տեսնել թանգարանում:

Քանյե Ուեսթի մոմե արձանը տեղադրվել է 2015 թվականին՝ նրա կախկին կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոմե արձանի հետ:

Քանյե Ուեսթի «զանգվածային չեղարկումը» սկսվել է նրա ռասիստական և հակասեմական արտահայտություններից հետո։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում adidas-ը, Gap-ը և Balenciaga-ն հրաժարվել են համագործակցել աստղի հետ:

Madame Tussauds London drops wax figure of Kanye West

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը