Աշխարհ

27.10.2022 20:05


Ադելը դադար կվերցնի երգարվեստից՝ անգլերեն գրականություն սովորելու համար

Ադելը դադար կվերցնի երգարվեստից՝ անգլերեն գրականություն սովորելու համար

Բրիտանացի երգչուհի Ադելը երկրպագուներին հայտնել է, որ պատրաստվում է դադար վերցնել երաժշտությունից և կենտրոնանալ ուսման վրա` կրթություն ստանալով անգլիական գրականության ոլորտում գրել է բրիտանական Daily Mail պարբերականը։

«Լաս Վեգասից հետո ուզում եմ անգլերեն գրականության մասնագետ դառնալ: Իսկ եթե երգարվեստում հաջողությունների չհասնեի, հաստատ ուսուցիչ կդառնայի»,-ասել է արտիստը։

Երգչուհու խոսքով՝ չի պատրաստվում համալսարան ընդունվել, այլ նախատեսում է սովորել կրկնուսույցի մոտ՝ որակավորում ստանալու համար։

«Չեմ կարծում, որ հետագայում իմ մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ։ Սակայն հիմա ափսոսում եմ, որ ավելի շուտ համալսարան չեմ ընդունվել։ Ուզում եմ այս փորձն էլ սովորել»,-նշել է նա:

Լաս Վեգասում Ադելի ելույթները նախատեսված են 2022 թվականի նոյեմբերին:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը