Քաղաքական

28.10.2022 16:20


Արցախն իրավունք ունի ինքնորոշվել նույն Կոսովոյի սցենարով․ մոսկվացի քաղաքագետ (տեսանյութ)

Արցախն իրավունք ունի ինքնորոշվել նույն Կոսովոյի սցենարով․ մոսկվացի քաղաքագետ (տեսանյութ)

Մոսկվացի քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյանն անդրադառնալով Արցախի ու Հայաստանի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի երեկ հնչեցրած հայտարարությանը, նշեց, որ նախագահ Պուտինը հստակ արտահայտվեց՝ ասելով, որ Ռուսաստանը չի միջամտի այլ պետությունների գործերին․ «Պուտինն ընդգծեց, որ ցանկացած սցենար, որ կընտրի Հայաստանի իշխանությունն ու հայ ժողովուրդը, նույնությամբ կընտրի ՌԴ-ն։ Այսպես թե այնպես Ռուսատանը հետարքրված է տարածաշրջանային անվտանգությամբ»,-ասաց Կարինե Գևորգյանը։

Հարցին, թե ինչ կարծիքի է քաղաքագետը՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու Հայաստանի հնարավորությանը, մեր զրուցակիցն ընդգծեց․

«Ճիշտ է, դեռ ամբողջովն կայացած չէ այդ ձևաչափը, բայց ինչո՞ւ չմտածել ձևաչափի մասին․ հարկ է նշել, որ այս դեպքում Ռոսաստանի և Բելառուսի ներուժն ավելին է, քան՝ Հայաստանինը և՛ ռազմավարական, և զինտեխնիկայի, և՛ կայուն տնտեսության տեսանկյունից, իսկ Հայաստանի համար առաջնայինը անվտանգությունն է, անվտանգային խնդիրը»,-ասաց քաղաքագետը։

Հարցին, թե՝ ո՞րն է ի վերջո Արցախի փրկության հնարավորությունը մոսկվացի քաղաքագետը նշեց, որ Արցախն իրավունք ունի ինքնորոշվել նույն Կոսովոյի սցենարով։ Նրա խոսքով Ռուսաստանը Ղրիմի, Դոնբասի հարցում նույնպես գնաց նման ճանապարհով։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը