Աշխարհ

01.11.2022 19:09


Կենդանաբանները պարզել են, որ թռչունները բարձր ինտելեկտի հետ կապված ինքնավերահսկողություն ունեն

Կենդանաբանները պարզել են, որ թռչունները բարձր ինտելեկտի հետ կապված ինքնավերահսկողություն ունեն

Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ եվրասիական ճայերը աչքի են ընկնում բարձր ինտելեկտով և ինքնավերահսկողություն ունեն։ Հետազոտությունը հրապարակվել է Philosophical Transactions of the Royal Society B ամսագրում։

Garrulus glandarius ճայերը, որոնց հաճախ անվանում են «թևավոր կապիկներ», աչքի են ընկնում բարձր ինտելեկտով։ Հայտնի է, որ ագռավազգիների այս ներկայացուցիչները թքցնում են կերը՝ այն պահելով ապագայի համար։ Հետազոտողները ենթադրել են, որ այս հատկությունը կարող էր նպաստել այդ թռչունների ինքնավերահսկողության էվոլյուցիային։

Գիտնականները փորձ են կատարել՝ ոգեշնչված 1972թ. Սթենֆորդի զեֆիրային թեստով, որով երեխաներին առաջարկվում էր ընտրություն կատարել անմիջապես մեկ զեֆիրի կամ երկու զեֆիրի միջև, բայց մի քանի րոպե հետո։ Զեֆիրի փոխարեն ճայերին առաջարկել էին նրանց սիրելի կերակուրը՝ ալյուրի որդեր մի քանի րոպե հետո կամ պանիր՝ անմիջապես։

Բոլոր թռչունները սպասել էին որդերին։ Ամենալավը Ջեյ-Լո ճայն էր, որը որդերին սպասել էր հինգ րոպե, իսկ ամենավատը՝ Դոլչին և Հոմերոսը, որոնք սպասել էին ընդամենը 20 վայրկյան։ Լավագույն թռչունները հետո ստացել էին ինտելեկտի միավորներ։

Ճայերը հայացքները հեռացրել էին հացից կամ պանրից, երբ նրանց մատուցել էին դրանք, ասես ցանկանալով հեռու մնալ գայթակղությունից։ Նման վարքագիծ ունենում են շիմպանզեները և երեխաները։

Ճայերը նաև ճշտել են իրենց ինքնավերահսկողությունը՝ կախված հանգամանքներից. մեկ այլ փորձում, որտեղ որդը երևում էր, բայց միշտ անհասանելի էր, ճայերը միշտ կերել են հացը կամ պանիրը, որոնք իրենց կողքին էին։ Այս ճկունությունը ցույց է տալիս, որ ճայերը միայն արդարացված դեպքերում են սպասում սիրելի ուտելիքին։

Սա առաջին վկայությունն է թռչունների ինքնավերահսկողության և ինտելեկտի միջև կապի մասին։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ ինտելեկտի և ինքնավերահսկողության միջև կապ գոյություն ունի «ազգակցական» կապ չունեցող կենդանիների մոտ։ Դա կարող է նշանակել, որ ինքնավերահսկողությունը էվոլյուցիայի ընթացքում զարգացել է մի քանի անգամ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը