Աշխարհ

01.11.2022 20:33


2022 թվականի ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանշային ցանկը՝ ըստ Forbes-ի

2022 թվականի ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների վարկանշային ցանկը՝ ըստ Forbes-ի

Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների ամենամյա վարկանշային աղուսյակը, որը գլխավորել է «Մատանիների տիրակալը» ստեղծագործության հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։

Հանրաճանաչ գրողի կարողությունը գնահատվել է 500 մլն դոլար։ Այս տարի վաճառվել է Middle-Earth Enterprises ընկերությունը, որին էլ պատկանում էին Թոլքինի ստեղծագործությունների որոշ տարրերի օգտագործման իրավունքները։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել 2020 թվականին ավիավթարի հետևանքով մահացած բասկետբոլիստ Քոբի Բրայանթը (400 մլն դոլար), իսկ երրորդում՝ երաժիշտ Դևիդ Բոուին (250 մլն դոլար)։ Նրանց հաջորդում են Էլվիս Փրեսլին (110 մլն դոլար) և Ջեյմս Բրաունը (100 մլն դոլար)։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը