Քաղաքական

01.11.2022 15:41


Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի. Իրանի նախագահը՝ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին

Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի. Իրանի նախագահը՝ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին

Թեհրան մեկնած Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին, գրում է mehrnews.com-ը։

Փաշինյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, մամուլի ասուլիսում ասել է Իրանի նախագահը։

Նշելով, որ բարիդրացիական քաղաքականությունն Իրանի կառավարության ընդգծված քաղաքականություններից մեկն է, նա հավելել է, որ օրակարգում են նման երկկողմ հանդիպումների անցկացումը՝ ուղղված Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային և անվտանգության հարաբերությունների զարգացմանը։

Նախագահ Ռաիսիի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները վերջին ամիսներին 43 տոկոս աճ են գրանցել։

«Մեր նպատակն է մեծացնել առևտրային հարաբերությունները մինչև երեք միլիարդ դոլար, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքով»,-հավելել է նա։

Երկու երկրների միջև լավ հարաբերությունները միանշանակ կբերեն ավելի լավ հարաբերությունների տարածաշրջանում և աշխարհում, ընդգծել է Ռաիսին։

Նշելով, որ կովկասյան տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, Ռաիսին ասել է, որ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։

Աղբյուրը՝ tert.am

Ընդգծելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները, նա հայտարարել է. «Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։

Այս խորագրի վերջին նյութերը