Քաղաքական

03.11.2022 17:57


Մի ամբողջ պատերազմ են տանուլ տվել, ընդդիմության պարտությունից են խոսում (տեսանյութ)

Մի ամբողջ պատերազմ են տանուլ տվել, ընդդիմության պարտությունից են խոսում (տեսանյութ)

«Նոյեմբերի 5-ի միասնության հանրահավաքն արձագանք է՝ Արցախում տեղի ունեցած հանրահավաքին։ Նոյեմբերի 5-ին մենք պետք է ցույց տանք՝ արժանապատիվ ապրելու մեր հավաքական կամքը, պետք է աշխարհին, մեր բարեկամներին ու դաշնակիցերին, նաև՝ մեր թշնամիներին, հակառակորդներն ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանը չէ հայ ժողովուրդը և Փաշինյանն իրավունք չունի հայ ժողովրդի անունից ստորագրելու մի նոր փաստաթուղթ, որով կկորցնենք Արցախը, որով կխախտվեն Հայաստանի հանրապետության սահմանները»,-նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ի պատասխան հարցին, թե որքանո՞վ է կարևոր նոյեմբերի 5-ի հանրահավաքը և ինչո՞ւ պետք է քաղաքացին գա հանրահավաքին։ Պատգամավորի խոսքով նոր կապիտուլյացիա ստորագրելու իրավունք Նիկոլ Փաշինյանը չունի․

«Նոյեմբերի 5-ին յուրաքանչյուրն իր ներկայությամբ պետք է ցույց տա, որ կանգնած է Արցախի կողքին, որ ամուր կանգնած է ՀՀ սահմաններում և ցույց տա աշխարհին, որ որևէ բանակցություն որ վարում է Փաշինյանը լեգիտիմ չէ, չի արտահայտում հայ ժողովրդի կամքը․ դրանով բազմահազարանոց լինելու փաստը առավել քան կարևոր է, միանշանակ վստահ եմ այդ պատկերն ունենալու ենք»,-ասաց Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը