Աշխարհ

09.11.2022 19:08


McDonald"s-ը գեյմերների համար աթոռ է ստեղծել՝ բուրգեր դնելու տեղով

McDonald"s-ը գեյմերների համար աթոռ է ստեղծել՝ բուրգեր դնելու տեղով

McDonald's-ը գեյմերների համար աթոռ է ստեղծել, որի վրա բուրգեր դնելու հարմարանք կա։ Այն ստացել է McCrispy Ultimate Gaming Chair անվանումը, հաղորդում է PC Gamer պորտալը:

Արտաքինից աթոռը նման է ստանդարտ խաղային աթոռի ՝ մեջքի և պարանոցի բարձերով:

Բացի այդ, աթոռի վրա կա հարմարանք, որի վրա կարելի է բուրգեր, ֆրի, խմիչք, անձեռոցիկ դնել։

Հայտնի է, որ աթոռը թողարկվել է չորս հատ և պաշտոնապես ձեռք բերել հնարավոր չէ։ Այն մրցանակ է McDonald's-ի մրցույթի հաղթողների համար, որն անցկացվում Է ԱՄՆ-ում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը