Աշխարհ

12.11.2022 08:20


«Փյունիկ»-ի հարձակվողի գոլը լավագույնն է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում (տեսանյութ)

«Փյունիկ»-ի հարձակվողի գոլը լավագույնն է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում (տեսանյութ)

«Փյունիկ»-ի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի՝ «Սլովան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է Կոնֆերանցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի լավագույն գոլ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Խմբային փուլի լավագույն գոլերի ցանկում երկրորդը Ֆիորենտինայի ֆուտբոլիս Ռիկարդո Սապոնարայի գոլն է, որը վերջինս խփել է RFS ֆուտբոլային ակումբի հետ խաղում։ Երրորդ տեղում «Բազել»-ի ֆուտբոլիստ Էնդի Դիուֆի խփած գոլն է «Ժալգիրիս»-ին։

Յուսուֆ Օտուբանջոն «Սլովան»-ի դարպասը գրավել է սեպտեմբերի 15-ին Երևանում կայացած խաղում: Խաղը կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում։ Այդ խաղում երևանյան ակումբը տոնեց առաջին հաղթանակը խմբային փուլում։ Օտուբանջոն աչքի ընկավ խաղի 26-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2-0:

«Փյունիկ»-ը հրապարակել է նաև Յուսուֆ Օտուբանջոյի ուղերձը․ որը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իր գոլի օգտին քվեարկելու համար՝ հավելելով, որ շատ բան պետք է անի ցույց տալու համար, որ գնահատում է երկրպագուների աջակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը