Աշխարհ

14.11.2022 11:32


Փարիզի օդանավակայանում մահացել է «Տերմինալ» ֆիլմում Թոմ Հենքսի մարմնավորած հերոսի նախատիպը

Փարիզի օդանավակայանում մահացել է «Տերմինալ» ֆիլմում Թոմ Հենքսի մարմնավորած հերոսի նախատիպը

Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում մահացել է իրանցի փախստական ​​Մերան Քարիմի Նասերին, ով ոգեշնչել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին՝ ստեղծելու «Տերմինալ» ֆիլմը, հայտնում է Le Monde-ը։

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ Քարիմի Նասերին մահացել է կեսօրին՝ օդանավակայանի 2F տերմինալում, որտեղ նա ապրում էր վերջին մի քանի շաբաթների ընթացքում։

Ի տարբերություն ֆիլմի հերոսի՝ Քարիմի Նասերին ուներ փախստականի կարգավիճակ՝ կացության թույլտվությամբ կարող էր ապահով կերպով լքել օդանավակայանը։ Բացի այդ, ի տարբերություն ֆիլմի հերոս Վիկտոր Նավորսկու, նրան գումար են տրամադրել, քանի որ ֆիլմի թողարկումից հետո հոնորարներ է ստացել։ Սակայն նա վատնել է այդ գումարը վերադարձել օդանավակայան։ Հրապարակման համաձայն՝ նրա մոտ հայտնաբերվել է մի քանի հազար եվրո։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը