Աշխարհ

14.11.2022 20:17


ՊՍԺ- կարող է անվճար ձեռք բերել Ռեալի կիսապաշտպանին

ՊՍԺ- կարող է անվճար ձեռք բերել Ռեալի կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ում պայմանագիրն իսպանական թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրույան կենտրոնում։

Փարիզյան ակումբը պատրաստ է 32-ամյա գերմանացուն 2023 թվականի ամռանը ձեռք բերել անվճար։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն Կրոսին առաջարկում է 25 միլիոն եվրո և 100 միլիոն եվրո պայմանագրային բոնուս՝ երեք տարվա պայմանագրի համար:

Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը Մյունխենի «Բավարիայից»: Այս մրցաշրջանում անցկացրած 18 խաղում նա դարձել է գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը