Աշխարհ

14.11.2022 20:45


Ամերիկյան սպորտային Dodge Viper-ը ոճավորվել է որպես ռազմական մեքենա

Ամերիկյան սպորտային Dodge Viper-ը ոճավորվել է որպես ռազմական մեքենա

ԱՄՆ-ում սպորտային Dodge Viper տեսակի ավտոմեքենայի սեփականատերը մեքենան զարդարել է ԱՄՆ բանակի խորհրդանիշներով, հայտնում է Carscoops-ը՝ հավելելով, որ մեքենան ներկվել է նաև անփայլ խակի և բանակային մեքենաներին բնորոշ մակագրություններով է պատվել։

Մեքենայի թափքի վրա շատ օդափոխման անցքեր են կիրառվել, եզրերը ստացել են ազդանշանային մակագրություններ սպիտակ տրաֆարետով։ Viper-ի վրա տեղադրված են նաև անիվների կամարների երկարացումներ և կրկնակի անվադողեր հետնամասում, ինչպես բանակային բեռնատարներում: Մեքենայի կողային հատվածներում գրված է U.S. Army Viper, For Official Use Only («միայն պաշտոնական օգտագործման համար»):

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը