Աշխարհ

15.11.2022 22:26


Իտալիայում աճուրդում ռեկորդային գնով՝ 184 հազար եվրոյով վաճառվել է ամենամեծ տրյուֆելը

Իտալիայում աճուրդում ռեկորդային գնով՝ 184 հազար եվրոյով վաճառվել է ամենամեծ տրյուֆելը

Իտալական Պյեմոնտում սպիտակ տրյուֆելի հերթական բարեգործական աճուրդում ռեկորդային գնով՝ 184 հազար եվրոյով վաճառվել է ամենամեծ տրյուֆելը։

Սնկի քաշը 700 գրամ էր։ Տրյուֆելը գնել է հոնկոնգցի մի գործարար, որը լոտը ձեռք է բերել տեսակապի միջոցով։

Աճուրդի արդյունքներով՝ սպիտակ տրյուֆելի մեկ գրամի արժեքը կազմել է 194 եվրո, ինչը չորս անգամ գերազանցում է ոսկու մեկ գրամի արժեքը։ Մյուս սնկերի գինը, որոնք վաճառվել են աճուրդում, հասել է 11 հազար եվրոյի 330 գրամի և 5 հազար եվրոյի՝ 150 գրամի համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը