Լրահոս

17.11.2022 08:32


Շուրջ 115 մլն դրամ՝ արտաքին լուսավորության համար․ վերանորոգվում են կառավարության շենքն ու մի շարք այլ շինություններ․ «Հրապարակ»

Շուրջ 115 մլն դրամ՝ արտաքին լուսավորության համար․ վերանորոգվում են կառավարության շենքն ու մի շարք այլ շինություններ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը կրկին «ռեմոնտ» է սկսել, այս անգամ էլ կառավարության շենքի արտաքին լուսավորության լամպերն է թարմացնում։ Վարչապետի աշխատակազմը նոյեմբերի 3-ին գնման պայմանագիր է կնքել «Բոֆֆո» ՍՊԸ-ի հետ: Ընդհանուր արժեքը կազմում է 114 մլն 960 հազար դրամ։ Այդ գումարի շրջանակներում կազմակերպությունը մինչեւ դեկտեմբերի 25-ը պետք է փոխի կառավարության, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ պատմության թանգարանի, Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքերի լուսավորությունը։ Գնումը կատարվել է «շենքերի եւ շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ» անվան ներքո։

Նշենք, որ այս օրերին կառավարության շենքի տարածքում վերանորոգման այլ աշխատանքներ էլ են կատարվում՝ բարեկարգվում է կառավարության շենքին հարակից տարածքը, թարմացվում են սալաքարերն ու ասֆալտը»։

Այս խորագրի վերջին նյութերը