Լրահոս

17.11.2022 13:44


Կոտայքի մարզում մսամթերք տեղափոխող ավտոմեքենան մխրճվել է ավազ տեղափոխող ЗИЛ-ի հետնամասի մեջ․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Կոտայքի մարզում մսամթերք տեղափոխող ավտոմեքենան մխրճվել է ավազ տեղափոխող ЗИЛ-ի հետնամասի մեջ․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր` նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40․600 կմ հատվածում բախվել են JAC մակնիշի ավտոմեքենան և ավազով բաձված ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով JAC-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի խցիկում։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարաները, քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի և ЗИЛ-ի վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը