Լրահոս

18.11.2022 12:37


Երևանում բախվել են Mercedes-ները․ նրանցից մեկն էլ բախվել է ավտոլվացման կետի երկաթե սյանը. կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ները․ նրանցից մեկն էլ բախվել է ավտոլվացման կետի երկաթե սյանը. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արարատյան փողոցի թիվ 76 հասցեի դիմաց բախվել են 30-ամյա Արտյոմ Աբրահամյանի վարած Mercedes CLK320 մակնիշի և 66-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Mercedes C200 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Իսկ բախման հետևանքով էլ Ա․ Աբրահամյանի Mercedes CLK320-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ավտոլվացման կետի տարածքում տեղադրված երկաթե սյանը։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը