Քաղաքական

19.11.2022 13:46


Շարքից դուրս են եկել, գծերից՝ ոչ․ Ավինյանը ստում է (տեսանյութ)

Շարքից դուրս են եկել, գծերից՝ ոչ․ Ավինյանը ստում է (տեսանյութ)

yerevan.today-ը գրում է․ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասում է․ «Փուլային ռեֆորմը մեզ մի իրավիճակի առաջ է կանգնեցրել, որ մենք ունենք մի փոքր քանակ ավտոբուսների, որ շահագործվում են, բոլոր նախկին գազելներն արդեն շարքից դուրս են եկել և դուրս են եկել առհասարակ բոլոր գծերից․․․»։

Երևանի քաղաքապետի տեղակալը, փաստենք, ստում է։

Հասկանում ենք, իհարկե, որ Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիս ամսից կարող է մոռացած լինել ինչ է երթուղայինով երթևեկելը՝ կյանքի կտրուկ շրջադարձի պատճառով, բայց քաղաքացիներն ամեն օր տեսնում են, որ այդ նախկին գազելները, որն Ավինյանի առաջնորդը համարում էր «հուսահատության գազելներ», այո, վաղուց շարքից դուրս են եկել, բայց բազմաթիվները գծերից դուրս չեն եկել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը