Լրահոս

19.11.2022 18:28


20 տոննա ցորենով բեռնված «Կամազ»-ը մխրճվել է բնակելի տան մեջ, փլուզել մի հատվածը, ցորենը թափվել է բակում, վիրավոր կա

20 տոննա ցորենով բեռնված «Կամազ»-ը մխրճվել է բնակելի տան մեջ, փլուզել մի հատվածը, ցորենը թափվել է բակում, վիրավոր կա

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 16։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 65-ամյա Վալերի Բ․-ն իր վարած KamAZ 5302 մակնիշի կցորդիչով բեռնատարով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Թորոմանյան 39 տան բնակչի երկաթե ցանկապատին, այնուհետև հայտնվել բնակչի տան տարածքում ու մխրճվել բնակչի քարե շինության մեջ՝ փլուզելով տան մեծ հատված։

Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների, KamAZ-ի վարորդին տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով KamAZ-ի կցորդիչները մասամբ կողաշրջվել են, մոտ 20 տոննայից ավելի ցորենն ամբողջությամբ թափվել ու լցվել է տան բակում։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը