Լրահոս

21.11.2022 11:12


Սայաթ-Նովա պողոտայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 86-ամյա քաղաքացու դի

Սայաթ-Նովա պողոտայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 86-ամյա քաղաքացու դի

Նոյեմբերի 21-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։21-ին, մարվել՝ 09։38-ին։ Հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են Լ․ Հ․-ի (ծնված 1936 թ․) դին:

Այս խորագրի վերջին նյութերը