Մեկնաբանություն

22.11.2022 12:21


Ո՞ւմ դռան տակ է վնգստացել Մացոն

Ո՞ւմ դռան տակ է վնգստացել Մացոն

«Հեղափոխական» իշխանությունը Մնացական Մարտիրոսյանին նշանակել է հակակոռուպցիոն գործերով դատավոր։ Սա այն դատավորն է, որը ժամանակին դատապարտել էր Նիկոլ Փաշինյանին (նրա եզակի ճիշտ որոշումներից)։ Սա այն դատավորն է, որը գործադիր իշխանության հրահանգները դակել է և՛ 2018–ից առաջ, և՛ 2018–ից հետո։

Մնացական Մարտիրոսյանն ամենացածր վարկանիշն ունի փաստաբանական հանրույթի մոտ ու ամենավատ համբավ ունեցող դատավորներից է հենց դատավորների միջավայրում։

Մարտիրոսյանին՝ Մացոյին, պարբերաբար քննադատել են հակակոռուպցիոն մասնագիտացում ստացած Հ/Կ–ները։

Մացոն վատ դատավորի խորհրդանիշներից է հայկական մեդիա դաշտում։

Եվ բնական է, որ հենց էս տեսակին պետք է Նիկոլ Փաշինյանը դարձներ հակակոռուպցիոն դատավոր, քանզի Նիկոլին պետք են իր դռան մոտ վնգստացող դատավորներ, ինչպես որ ինքն էր նկարագրում դատավորներին։

Այսինքն՝ երբ Նիկոլը բողոքում էր վնգստացող դատավորներից, իրականում ուզում էր վնգստացող դատավորներ ունենալ, որոնք կաշխատեն «ուզես-չուզես, պետք է կալանքը տաս» սկզբունքով։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, տարիներ շարունակ խոսում էր կամ իր բառերով ասած՝ վնգստում էր կոռուպցիայի, հեռախոսային արդարադատության, կաշառված դատավորների ու նմանատիպ այլ բաների դեմ։ Նա քննադատում էր դատախազությանը, դատավորներին, բայց հենց դարձավ իշխանություն, հենվեց «վնգստացողների» վրա։ Նրա սրտի գլխավոր դատախազը դարձավ Արթուր Դավթյանը, ով 2018–ին ԱԺ էր բերել Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշումը, և հիմա սրտի դատավոր է դառնում Մացոն, ով ժամանակին դատել է Նիկոլին ու իշխանափոխությունից հետո հնազանդորեն ենթարկվում է կառավարությանը։

Ահա այսպիսի «վնգստան» պատմություն։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը