Աշխարհ

22.11.2022 19:21


Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը փորձում են կիսել ավելի քան 2 միլիարդ դոլար համատեղ ունեցվածքը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը փորձում են կիսել ավելի քան 2 միլիարդ դոլար համատեղ ունեցվածքը

ԱՄՆ-ում շարունակվում է ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության գործընթացը, որի շրջանակում 45-ամյա Ուեսթն ու 42-ամյա Քարդաշյանը ներկայում քննարկում են, թե ինչպես բաժանել իրենց ավելի քան 2 միլիարդ դոլար (2,36 միլիարդ դոլար) ընդհանուր ակտիվները, որոնք կուտակել են յոթ տարվա ամուսնության ընթացքում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, փաստաթղթերի համաձայն՝ Ուեսթն իր ամբողջ ֆինանսական տեղեկատվությունը փոխանցել է նախկին կնոջ փաստաբանական թիմին, ինչպես նաև համաձայնության է եկել նրա հետ, թե ինչպես բաժանել իրենց ֆինանսներն ու ունեցվածքը։

Սակայն լարված հարաբերությունների պատճառով, նախկին զույգը շփվում է միայն օգնականների միջոցով:

Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, բաժանված զույգին հաջողվում է լուծել իրենց ամուսնալուծության հետ կապված ամեն հարց, բացառությամբ երեխաների խնամակալության, որի շուրջ Քանյեն շարունակում է պայքարը։

Parting ways: During their highly-publicized legal battle, Kanye attempted to oppose Kim's efforts to be declared legally single - however a judge granted her request in March 2022Better times: Kim married Kanye in Florence, Italy in 2014, and welcomed four children with him: daughters North, nine, Chicago, four, and sons Saint, six, and Psalm, three. She ultimately filed to end the marriage in February 2021Split: If he does not show up to the rescheduled appointment, TMZ pointed out 'it could be a serious issue for him' as the move would not 'sit well' with a judge (seen in March 2022)

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը