Աշխարհ

22.11.2022 21:36


Ծանր հարված է․ Մեսսին՝ սենսացիոն պարտության մասին

Ծանր հարված է․ Մեսսին՝ սենսացիոն պարտության մասին

Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայից կրած 1:2 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում։ Մեսին դարձել էր գոլի հեղինակ 11-մետրանոցից։

«Ծանր հարված է, չէինք սպասում այսպիսի մեկնարկ։ Խաղացողները սպանված են։ Վստահ էինք, որ կհաղթենք եւ կվաստակենք 3 միավոր, որը հանգստություն է տալիս։ Հիասթափված ենք արդյունքից։

Ոչ մի արդարացում չկա մեր պարտությանը, պետք է միավորված, միահամուռ պատրաստվենք հաջորդ երկու խաղերին։

Երկար ժամանակ չէինք բախվել այսպիսի իրավիճակի։ Հիմա պետք է ցույց տանք, որ իսկական թիմ ենք։ Պետք է շտկենք մեր սխալները եւ հասնենք նպատակին»,-Մեսիի խոսքը մեջբերում է Daily Express-ը։

Երկրորդ տուրում Արգենտինան նոյեմբերի 26-ին կմրցի Մեքսիկայի թիմի հետ։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը