Քաղաքական

23.11.2022 21:12


Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկոն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս»

Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկոն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս»

Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

Բելառուսի ղեկավարը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետ չի պահել Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ագրեսիայից։

«Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ, բայց իրականում մենք պետք է արձագանքենք: Այսպես մենք պատրաստ ենք արձագանքելու»,-ասել է Լուկաշենկոն։

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն միջնորդական առաքելություն է իրականացնում այս հարցում և առաջարկել է անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ չմահանան։

«Այո, Նիկոլ Վովաևիչ, կան նրբություններ, և միգուցե լուրջ: Բայց այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել, մենք կարող ենք հիմնովին լուծել հիմա: Առաջին հերթին Հայաստանի ղեկավարության ցանկության դեպքում։ Եվ, բնականաբար, Ադրբեջանի: Ի դեպ, ես կխոսեմ այդ մասին, սա Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է, մենք չպետք է աչք փակենք սրա վրա, անկախ նրանից՝ կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ, դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,-ընդգծել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն խոսել է նաև հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի դերի վերաբերյալ։

«Բայց այս առումով, ես չեմ հասկանում, միգուցե ինչ-որ մեկը բացատրի, թե ինչու, բացի Ռուսաստանից, որը զբաղվում է միջնորդությամբ, այստեղ են նաև Եվրամիությունն ու ԵԱՀԿ-ն: Պատմության մեջ միշտ այդպես է եղել։ Մենք գիտենք, թե ինչի է հանգեցնում այդ կարգի «միջնորդությունը»։ Այս հակամարտությունը պարզապես առնվազն երկար տարիներով նորից կսառեցվի։ Նրանց պետք է ոչ թե կայունություն և խաղաղություն մեր տարածաշրջանում, այլ իրենց կողմից կառավարվող ավերածություններ»,-ասել է Լուկաշենկոն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը