Լրահոս

24.11.2022 20:16


Երևանում «Լունապարկ»-ում շահագործման ընթացքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է, նստարանին գտնվող տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում «Լունապարկ»-ում շահագործման ընթացքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է, նստարանին գտնվող տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը սահմաններում Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ է համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել ատրակցիոնի աշխատակիցները։

Վիրավորը ՌԴ քաղաքացի՝ 29-ամյա Աբաբի Յակովն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը