Լրահոս

25.11.2022 12:03


Գեղարքունիքի մարզում Toyota Prado-ն Վարսեր գյուղի ճանապարհին մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում Toyota Prado-ն Վարսեր գյուղի ճանապարհին մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Սևակ Մ․-ն իր վարած Toyoya Prado մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Մ-4 հատվածից դեպի Վարսեր գյուղ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սևակ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը