Լրահոս

26.11.2022 13:13


Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով. ոստիկանությունը հորդորում է վարորդներին մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով

Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով. ոստիկանությունը հորդորում է վարորդներին մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ կարող է առաջացրել վարորդների համար:

«Հարգելի´ վարորդներ, որպեսզի խուսափենք եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձ պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը