Աշխարհ

30.11.2022 19:13


Բենզեման մարզումները կվերսկսի դեկտեմբերի 9-ին

Բենզեման մարզումները կվերսկսի դեկտեմբերի 9-ին

Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի Մադրիդի «Ռեալի» ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման մարզումները կվերսկսի դեկտեմբերի 9-ին, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

34-ամյա ֆուտբոլիստը շուտով կմիանա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին և կվերսկսի անհատական մարզումները։

Բենզեման ազդրի մկանային վնասվածք է ստացել աշխարհի առաջնության մեկնարկից առաջ և բաց կթողնի մրցաշարը։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը