Աշխարհ

30.11.2022 19:40


Կանը խոսել է Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հավանականության մասին

Կանը խոսել է Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հավանականության մասին

Օլիվեր Կանն ասել է, որ «Բավարիան» պայմանագիր չի կնքի Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

«Այո, ես դա կարող եմ բացառել:

Իհարկե, մենք պարտավոր էինք դիտարկել այս տարբերակը: Բայց մենք հստակ փիլիսոփայություն ունենք մեր կազմի հետ կապված։

Մենք բոլորս հիանում, և սիրում ենք Կրիշտիանու Ռոնալդուին, բայց նա չէր համապատասխանում մեր գաղափարներին»,-ասել է մյունխենյան ակումբի գործադիր տնօրենը Sky Sports-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ 37-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը