Աշխարհ

02.12.2022 19:39


Ռուսաստանում մայրը փրկարարների է կանչել դստեր ականջից ականջօղը հանելու համար

Ռուսաստանում մայրը փրկարարների է կանչել դստեր ականջից ականջօղը հանելու համար

Նովոսիբիրսկում յոթամյա աղջիկը չի կարողացել ականջից հանել ականջօղը, ուստի անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է քաղաքային արտակարգ իրավիճակների փրկարարական ծառայության պաշտոնական խմբում։

Այն բանից հետո, երբ երեխային, ապա մորը չի հաջողվել ականջից հանել ականջօղը, մայրը զանգահարել է փրկարարներին ու նրանցից օգնություն խնդրել, գրում է gazeta.ru-ն։

Կանչով ժամանել են փրկարար ծառայության աշխատակիցները, զննել երեխային ու օգնել հանել զարդը։

Նշվում է, որ անչափահասը բժշկական օգնության կարիք չի ունեցել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը