Լրահոս

06.12.2022 12:14


Կոտայքի մարզում 68-ամյա վարորդը Mercedes-ով Հրազդանում վրաերթի է ենթարկել իր հասակակից հետիոտնին

Կոտայքի մարզում 68-ամյա վարորդը Mercedes-ով Հրազդանում վրաերթի է ենթարկել իր հասակակից հետիոտնին

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սանասար Չ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Հենրիկ Պ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Հրազդան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը