Աշխարհ

07.12.2022 19:50


Apple-ը iPad mini-ի մոդելներից մեկը կներառի հնացած սարքերի ցանկում

Apple-ը iPad mini-ի մոդելներից մեկը կներառի հնացած սարքերի ցանկում

Ամերիկյան Apple ընկերությունն առաջիկա շաբաթներին կհայտարարի երրորդ սերնդի iPad mini մոդելներից մեկի աջակցության ավարտի մասին և պլանշետը կներառի հնացած գաջեթների ցանկում։ Այս մասին հայտնում է MacRumors պորտալը։

Նշվում է, որ ներկայում միայն բջջային աջակցությամբ երրորդ սերնդի iPad mini-ն է նշված հնացած, իսկ առաջիկայում ցանկը կհամալրվի Wi-Fi-ի աջակցությամբ մոդելով։

Apple-ն ապրանքները հնացած է հայտարարում վաճառքի ավարտից յոթ տարի անց: Հնացած գաջեթի կարգավիճակը հուշում է, որ ընկերությունը դադարեցնում է սպասարկումը իր կենտրոններում նույնիսկ երաշխիքի առկայության դեպքում։

Երրորդ սերնդի iPad mini-ն ներկայացվել է 2014 թվականին։ Պլանշետն ուներ նույն դիզայնը, ինչ իր նախորդը, բայց ավելի լավ կատարողականություն էր առաջարկում Apple-ի A7 չիպի շնորհիվ: Այս պլանշետի համակարգի վերջին թարմացումը iOS 12-ն էր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը