Լրահոս

07.12.2022 16:19


Սյունիքի մարզում բեռնատարը փակել է ճանապարհը. կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա

Սյունիքի մարզում բեռնատարը փակել է ճանապարհը. կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա

Սյունիքի մարզում բեռնատարը սահել է և երկկողմանի փակել ճանապարհը։ Կան բազմաթիվ արգելափակված մեքենաներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայկությունը։

«Դեկտեմբերի 7-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների` կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա։

Այս խորագրի վերջին նյութերը