Լրահոս

08.12.2022 10:02


Կոտայքի մարզի Զովունի գյուղում բախվել են Opel-ը, Niva-ն ու ZIL-ը, կան վիրավորներ

Կոտայքի մարզի Զովունի գյուղում բախվել են Opel-ը, Niva-ն ու ZIL-ը, կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի հուշարձանի հարևանությամբ, բախվել են Opel, Vaz 2121 և Zil մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է Zil-իn, այնուհետև՝ Niva-ին։

Այս խորագրի վերջին նյութերը