Քաղաքական

15.12.2022 07:19


Մոմեր, ֆուտբոլ․․․ Աննա Հակոբյանի պահվածքը զայրացրել է օգտատերերին (տեսանյութ)

Մոմեր, ֆուտբոլ․․․ Աննա Հակոբյանի պահվածքը զայրացրել է օգտատերերին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հաճախ է աչքի ընկնում սկանդալային գրառումներով, լուսանկարներով և կերպարներով։ Թվում էր, թե ամեն տան թեյնիկից և արդուկից խաղաղության մասին խոսող Հակոբյանը Արցախի շրջափակումից հետո պետք է իր դիրքը և սոցցանցերում բազմահազարանոց հետևորդներով էջերը օգտագործեր արցախցիների իրավունքների բարձրաձայնման համար, սակայն մեզ միայն թվում էր։

Շրջափակման առաջին օրը Փաշինյանի տիկնոջ ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարների քննարկումները դեռ չեն մարել, սակայն տիկին Աննան նոր սկանդալային հրապարկում է արել արդեն ինստագրամյան միկրոբլոգում։ Աննա Հակոբյանի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում մոմեր են, տոնական լույսեր և հեռուսացույցով ընթանում է ֆուտբոլային խաղ, ըստ էության՝ Ֆրանսիա-Մարոկկո մրցամարտը, քանի որ տեսանյութի վերևում կարելի է նկատել Ֆրանսիայի դրոշը։ Կարճ ասած՝ սովորական չորեքշաբթի երեկո։

Նշենք, որ նման պահվածքը ընդհանուր առմամբ հատուկ է իշխանական վերնախավի բոլոր ներկայացուցիչներին․ նրանք կա՛մ ձևացնում են, թե ոչինչ չի կատարվում, կա՛մ շարքային գրառում են անում՝ ամբողջ պատասխանատվությունը բարդելով ռուս խաղաղապահների վրա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը