Քաղաքական

15.12.2022 16:58


4 օր է՝ Արցախը շրջափակված է, իսկ Փաշինյանի անվտանգության համար շներով ստուգում են ՏԿԶ նախարարության շենքը

4 օր է՝ Արցախը շրջափակված է, իսկ Փաշինյանի անվտանգության համար շներով ստուգում են ՏԿԶ նախարարության շենքը

Արդեն 4-րդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը՝ Արցախում ապրող 120 հազար հայի պահելով շրջափակման մեջ և խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձած պարտավորությունները։ Այն հայտարարության, որի մյուս կողմը Հայաստանն է, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար այս պահին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքում շներով ստուգումներ են անում։

Լաչինի միջանցքի, 120 հազար հայի անվտանգությունն ապահովելու փոխարեն՝ ուժային կառույցների ներկայացուցիչները շներով ստուգումներ են իրականացնում Գնել Սանոսյանի ղեկավարած նախարարության (ՏԿԶ) շենքի տարածքում՝ բոլոր սենյակներում, Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար, որովհետև վերջինս րոպեներ անց ժամանելու է նախարարություն։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը