Քաղաքական

18.12.2022 19:58


Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել կալանքից

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ է արձակվել կալանքից

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից։ Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19–ին Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել էր։ ԱԱԾ–ն նախօրին միջնորդություն էր ներկայարցել դատարան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սակայն դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը, և ազատազրկումից երկու ամիս անց փաստաբանն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից։

Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու համար։ Արուսյակ Ալեքսանյանը շարունակում է կալանավորված մնալ։

Այս խորագրի վերջին նյութերը