Աշխարհ

31.12.2022 16:13


Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը

Մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը

96 տարեկանում մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ը (Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը), հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։

«Ցավով հայտնում եմ, որ Վատիկանի Mater Ecclesiae վանքում այսօր՝ ժամը 9:34-ին, վախճանվել է պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI-ը»,-ասել է նա։

Բենեդիկտոս XVI-ը Հռոմի Պապ է եղել 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարը։ 2013 թվականի փետրվարի 11-ի նա անսպասելիորեն հայտարարեց գահից հրաժարվելու մասին։ Այդ ժամանակվանից ապրում էր Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանքում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը