Աշխարհ

31.12.2022 17:44


Անկարայում սպանվել է «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության նախկին ղեկավարը

Անկարայում սպանվել է «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության նախկին ղեկավարը

Անկարայում սպանվել է «Գորշ գայլեր»-ի նախկին ղեկավար, պրոֆեսոր Սինան Աթեշը։

Աթեշը և նրա ընկեր Սելման Բոզքուրթը սպանվել են Չանքայա շրջանում գտնվող իրենց տնից դուրս գալու պահին երկու մոտոցիկլավարների կողմից։

«Սինան Աթեշը վիրավորվել է գլխից, իսկ Սելման Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում: Սինան Աթեշը, որին դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը սրտի մերսում է արել, այնուհետև տեղափոխել մասնավոր հիվանդանոց, մահացել է»,-գրում է թուրքական մամուլը։

Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել երեք մարդ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը