Կարծիք

12.01.2023 12:14


Օրինաչափ է, որ ՀՅԴ-ն Փարիզում ցույց ու քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, իսկ Նիկոլն այստեղ հալածում է ՀՅԴ-ին

Օրինաչափ է, որ ՀՅԴ-ն Փարիզում ցույց ու քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, իսկ Նիկոլն այստեղ հալածում է ՀՅԴ-ին

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Լրահոսն եմ նայում՝ բավական շատ նյութ կա ՀՅԴ թեմայով։ Մի կողմից լուրեր ու մեկնաբանություններ բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքի մասին, մյուս կողմից՝ Արցախն այս վիճակից դուրս բերելուն ուղղված գործողություններ, որոնք կազմակերպվել են ՀՅԴ կողմից միջազգային հարթակներում։

Մտածում եմ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ այստեղ պետք է հալածի դաշնակցականներին։ Եթե ՀՅԴ-ն ՍոցԻնտերնում Բերձորի միջանցքը բացելու պահանջով հակաադրբեջանական հայտարարություն է անց կացնում, ապա Նիկոլն էլ այստեղ պետք է դաշնակացականներ ձերբակալի։

Ի՞նչն է սխալ։ Ամեն մեկն իր դերում ու առաքելության շրջանակներում է մնում»։

Այս խորագրի վերջին նյութերը