Կարծիք

23.01.2023 17:01


Ցեխոտ ոտքերով, մաքրության տաճար մտնելն արժանավայել չէ

Ցեխոտ ոտքերով, մաքրության տաճար մտնելն արժանավայել չէ

Վերջերս իմ ընկերներից մեկը ցիտել էր Մաքիավելլիին գրելով՝ «Նպատակը արդարացնում է միջոցները»։ Ասեմ, որ Մաքիավելլիին վերագրվող այդ խոսքերը իրականում պատկանում են ճիզվիտների օրդենի հիմնադիր Իգնատիոս դե Լոյոլային, և հնչել են այսպես՝ «Եթե նպատակը՝ հոգու փրկությունն է, ապա նպատակն արդարացնում է միջոցները»։

Անձամբ ինձ համար ավելի հոգեհարազատ է Տուրգենևի հետևյալ խոսքերը՝ «Միայն ճիզվիտներն են պնդում, որ կամայական միջոց էլ լավ է միայն թե հասնես նպատակիդ։ Ճանապարհի ցեխով ցեխոտ ոտքերով, մաքրության տաճար մտնելն արժանավայել չէ»։

Նիկոլ Փաշինյանի դեպքում և՛ նպատակը, և՛ միջոցները հակահայկական ու դավաճանական են։ Ես համոզված եմ, որ սույն անգրագետ սուբյեկտը Հայոց պատմությանը ծանոթ չի։ Ավելին ասեմ՝ մեղմ ասած ծանոթ չի նաև Հայ դասական գրականությանը։ Կամ էլ միգուցե ծանոթ է և իրեն այնքան ոչնչություն է համարել, որ գերադասել է պատմության մեջ մնալ իր թքելու համար նախատեսված գերեզմանով և հիշատակվել միայն հայհոյանքներով։

«Արծվանիկից շատ հեռու չէ այդ ավանի գերեզմանատունը, որ ունի առանձին եկեղեցի։ Մի նեղ ճանապարհ տանում է դեպի ննջեցյալների հանգստարանը։ Այդ ճանապարհի մի կողմում, մենավոր կաղնի ծառի հովանիի տակ, կա մի առանձնացած գերեզման, որի վրա ձգած է մի հասարակ քար առանց խաչի և արձանագրության։ Ինչո՞ւ է նա առանձնացել, ինչո՞ւ է նա բացակա հասարակաց գերեզմանատնից, որ հեռու է նրանից մի հարյուր քայլով միայն։

Այդ գերեզմանը, թեև արհամարհված է մարդերից, բայց նրանցից մոռացված չէ։ Հասարակաց գերեզմանատունը տեղ չտվեց նրան իր հասարակության մեջ։ Բայց ամեն անգամ, երբ քահանան անցնելով նրա մոտից, գնում է ննջեցյալների հանգիստը օրհնելու, — ամեն անգամ, երբ տոհմայինները գնում են իրանց հարազատների շիրիմների վրա խունկ ծխելու, աղոթելու, — ամեն անգամ, երբ մշակը գնում է դաշտը վար վարելու, նրանք անցնում են այդ մենավոր գերեզմանի մոտով, անցնում են թքելով նրա վրա և անեծք կարդալով։

Այն օրից, որ այդ գերեզմանը գոյություն ունի, անցել է մեկ ու կես դար, բայց ժողովուրդը դեռ չէ ներել նրան։ Ժողովուրդը միշտ անիծում է նրան։ Հարցրու պատահած մարդից, թե մանուկ կլիներ նա և թե ալևոր, — ումն է պատկանում այդ նզովյալ գերեզմանը։ Նա քեզ կպատասխանե․

— Դա մելիք Ֆրանգյուլ դավաճանի գերեզմանն է․ հենց այստեղ սպանեցին նրան, այստեղ էլ թաղեցին։ Նրա դիակը թույլ չտվեցին թաղել հասարակաց հանգստարանում, ննջեցյալների հանգիստը չպղծելու համար։

Հետո ձեր խոսակիցը ավելի հեռու կգնա պատմական մանրամասների մեջ ու ձեզ կասե․

— Տեսնո՞ւմ եք այս ամրոցի ավերակները, որ երևում են ձորի մյուս կողմում․ — դրանք մի ժամանակ շեն էին և պատկանում էին հենց այդ դավաճանին։ Երբ նրան սպանեցին, ամրոցն էլ քանդեցին։

— Ովքե՞ր քանդեցին։

— Մեր պապերը, — կպատասխանե նա․ — դավաճանը մեր երկրին շատ վնասներ է տվել, դրա համար էլ սպանեցին նրան»։

Րաֆֆի «Դավիթ Բեկ»

#ՍԻԿոլ

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը