Լրահոս

26.01.2023 18:51


Նիհարելու ժամանակ թույլ տրվող երեք «մեծ սխալ»

Նիհարելու ժամանակ թույլ տրվող երեք «մեծ սխալ»

Հայտնի հնդիկ սննդաբան Ռուջութա Դիվեկարը նշել է նիհարելու ժամանակ թույլ տրվող երեք «մեծ սխալի» մասին.

  1. Ածխաջրերից հրաժարվելը. Սննդաբանի խոսքով՝ ածխաջրերից հրաժարվելը ընդունված միջոց է նրանց համար, ովքեր փորձում են ավելի արագ նիհարել։ Մասնագետը նշել է, որ վախն ածխաջրերից մարդկանց դրդում է հրաժարվել դրանց աղբյուրներից, որոնք իրականում առողջ սնունդ են հանդիսանում, ինչը կարող է օրգանիզմին էներգիա հաղորդել եւ պահպանել կայուն քաշը։ «Ածխաջրերից հրաժարվելը կարող է հանգեցնել նրան, որ դուք կսկսեք ձեզ հյուծված, հոգնած եւ վհատ զգալ ամբողջ օրվա ընթացքում, ինչպես նաեւ «քաղցի նոպաներ» կունենաք»,-ասել է Ռուջութա Դիվեկարը։ Սննդաբանը խորհուրդ է տվել սննդաբաժնում ներառել ամբողջահատիկ ցորենի, մրգերի եւ լոբազգիների մեջ պարունակվող ածխաջրերը։
  2. Կոմպուլսիվ՝ չափից շատ ուտելը. Նիհարելու ժամանակ հաճախ թույլ տրվող սխալներից մեկն էլ երկար ժամանակ չուտելն է։ Սակայն դիտարկումները ցույց են տվել, որ երկար ժամանակ չուտող մարդիկ հաճախ չվերահսկվող ձեւով են սնունդ ընդունում եւ ուտում մեծ քանակությամբ «վնասակար» նյութեր՝ ճարպերի եւ զտված ածխաջրերի տեսքով։ Մասնագետը հորդորել է զերծ մնալ երկար ժամանակ չուտելուց։
  3. Դիսֆունկցիոնալ վարժություններ. Շատ մարդիկ սխալմամբ կարծում են, թե ամեն ավելորդ բան կարելի է «այրել»։ Օրինակ, կարկանդակ ես կերել՝ դրանից հետո վազիր, որ չգիրանաս։ Սննդաբանն ընդգծել է, որ նման մոտեցումը չափից ավելի պարզեցված է, ճարպային զանգված հավաքելն ու այն «մաշելը» հիմնականում պայմանավորված են օրգանիզմի անհատական բնութագրիչներով, մասնավորապես՝ այն բանով, թե ինչպես են գործում աղիները։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը