Աշխարհ

27.01.2023 18:32


ՆԱՍԱ-ն Մարսի մակերևույթին «արջի դեմք» է ֆիքսել (լուսանկար)

ՆԱՍԱ-ն Մարսի մակերևույթին «արջի դեմք» է ֆիքսել (լուսանկար)

ԱՄՆ ազգային ավիատեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գերհզոր տեսախցիկը, որը կցված է Մարս մոլորակն ուսումնասիրող տիեզերական սարքին, ուշագրավ պատկեր է ֆիքսել Կարմիր մոլորակի մակերևույթին:

Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, 250 կմ հեռավորությունից արված լուսանկարում կարծես թե արջի մռութ է երևում:

«Ա՞րջը Մարսի վրա. սա մի փոքր նման է արջի դեմքին: Ի՞նչ է դա իրականում. «քիթը» բլուր է, «աչքերը»՝ երկու խառնարան, «գլուխը»՝ շրջանաձև ճեղքվածք»,-լուսանկարը մեկնաբանել է ՆԱՍԱ-ն:

This quirky picture from Mars seems to have captured the marmalade sandwich devotee smiling back at us from the fractured surface of the Red Planet

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը