Աշխարհ

27.01.2023 20:40


Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում ֆուտբոլասերները ծաղրել են Ռոնալդուին՝ բղավելով Մեսիի անունը (լուսանկար, տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում ֆուտբոլասերները ծաղրել են Ռոնալդուին՝ բղավելով Մեսիի անունը (լուսանկար, տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ալ Նասր»-«Ալ Իթիհադ» ակումբների հանդիպման ժամանակ «Ալ-Իթիհադ»-ի երկրպագուները ծաղրել են «Ալ Նասր»-ի հարձակվող Ռոնալդուին՝ բղավելով նրա մրցակցի՝ Լիոնել Մեսիի անունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, համացանցում տարածվել են կարդերերը, որոնցում «Ալ Իթիհադ»-ի երկրպագուները վանկարկում են. «Մե՜սսի, Մե՜սսի, Մե՜սսի»:

Աղբյուրը նկատում է, որ 37-ամյա գերաստղը կրկին չի կարողացել խփել իր առաջին գոլը սաուդյան թիմի կազմում: Ռոնալդուն «Ալ-Նասր»-ի կազմում երկու խաղում էլ ընդամենը մեկ հարված է կատարել դարպասին:

Սաուդյան «Ալ-Նասր» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, դուրս է մնացել Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկությունից՝ կիսաեզրափակիչ խաղում 1։3 հաշվով զիջելով «Ալ Իթիհադ»-ին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Cristiano Ronaldo was taunted with chants for his rival Lionel Messi by the Al-Ittihad fansRonaldo endured a frustrating evening, failing to open his account for Al-Nassr as his side crashed out of the Saudi Super CupThe Portugal striker came close just before half-time with a powerful header but he was denied by Grohe in goal

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը