Աշխարհ

29.01.2023 13:17


Իրանում երկրաշարժի հետևանքով կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Իրանում երկրաշարժի հետևանքով կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Իրանի հյուսիսարեւմտյան Արեւմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 580-ի։ Այս մասին Young Journalists Club գործակալությանը հայտնել է նահանգապետ Մոթամեդիանը։

«Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով այս պահի դրությամբ տուժել է 580, ,ահացել՝ երկու մարդ»,-ասել է նա։

Մոթամեդյանը նաեւ նշել է, որ, նախնական հաշվարկներով, երկրաշարժը վնաս է հասցրել երկու քաղաքների եւ ավելի քան 70 գյուղերի, ավերածությունները կազմել են 20-ից 50%, փոխանցում է ՏԱՍՍ-ը լրատվական գործակալությունը։

Շաբաթ օրը Իրանի հյուսիսարեւմտյան հատվածում 5, 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 175 հազար մարդ։ Աղբյուրը եղել է 43 կմ խորության վրա։

Այս խորագրի վերջին նյութերը